Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չեն Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեջադին շնորհավորական ուղերձ ուղարկել: Այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատի եւ Սպիտակ Տան մամուլի ծատռայությունները:

Ավելի վաղ Ահմադինեջադին շնորհավորելուց հրաժարվել էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւս մտադիր չէ շնորհավորական ուղերձ հղել երկրորդ անգամ նախագահի աթոռին արժանացած Իրանի նախագահին:

Հիշեցնենք, որ այսօր Մահմուդ Ահմադինեջադը որպես Իրանի նախագահ երկրի խորհրդարանում հանդիսավոր երդում է տալու: