ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի բողոքներին, ԱՄՆ կարող է զենք մատակարարել Վրաստանին: Նա այդ մասին հյտարարել է ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ:

Վերշբոուի խոսքով, նախկինում ամերիկյան ռազմական օգնությունը Վրաստանին հանգում էր այդ երկրի ռազմուժի մոդեռնացմանը, սակայն հիմա ռազմական համագործակցության ձեւը կարող է փոխվել:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Գորդոն Ֆիլիպը հայտարարել է, թե Վրաստանին զենք մատակարարելու միջազգային էմբարգո գոյություն չունի: