Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդատու եւ İRNA պետական լրատվական գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը առաջարկել է Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի համատեղ ջանքերով լրատվական գործակալություն հիմնել։ Այս մասին հայտնում է İRNA գործակալությունը։
Նմանօրինակ առաջարկով Ջավանֆեքրը հանդես է եկել ապրիլի 29-ին՝ Սիրիայի կապի նախարար Մոհսուն Բիլալի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիացի նախարարը ողջունել է Իրանի պաշտոնական ներկայացուցչի առաջարկը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սիրիայի պետական լրատվական գործակալության ղեկավար Ադնան Մամուդը եւ պետական հեռուստատեսության նախագահ Մյուին Հայդարը։
Կողմերը որոշել են առաջարկը քննարկել նաեւ Թուրքիայի հետ։




























