Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախօրեին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբա կայցելի, հաղորդում է «La Segunda» պարբերականը:
Իր կուբացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Ֆաբիուսը նշել է Կուբայի ու ԵՄ միջեւ երկխոսության կարեւորությունը: Բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա Հավանայում ապրիլի վերջին:
Կուբայի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Ռոդրիգեսի եւ Ֆաբիուսի հանդիպման ընթացքում նշվել է, որ երկկողմանի հարաբերությունները բարեհաջող են զարգանում, կողմերը մտադիր են խորացնել առեւտրատնտեսական կապերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարի հետ Կուբա է ժամանել ֆրանսիացի ձեռներեցների պատվիրակություն, նախատեսվում է Հավանայում ֆրանսիական կազմակերպության գրասենյակ բացել, որը կաջակցի ֆրանսիական բիզնեսին:



























