Երեկ երեկոյան ժամը 23.44-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում` Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԿՌԱԶ» մակնիշի 13ՕՕ137 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը` ոստիկանների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1964 թ. ծնված Ս. Աղաջանյանը, որը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:

Առաջին բուժօգնություն ստանալով` տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից: