Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդը հույս ունի, որ Ուկրաինային կհաջողվի խուսափել սնանկության իրավաբանական կարգավիճակից:

Նրա խոսքով, Ուկրաինան դե-ֆակտո սնանկ է, սակայն հնարավորություն ունի խուսափել դրա իրավաբանական կարգավիճակից:

Ազատություն ռադիոկայանի տեղեկացմամբ, Օդեսայում կայացած հանդիպման ժամանակ շվեդ դիվանագետը խոսել է Ուկրաինայի բյուջեի ճգնաժամային դեֆիցիտի, առեւտրային բացասական հավասարակշռության, բարձր գնաճի եւ արտաքին ֆինանսական շուկաների հասանելիության բացակայության մասին:

Նա հույս է հայտնել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բարեփոխումների փաթեթի օգնությամբ երկրում իրադրությունը կբարելավվի եւ հնարավորություն կտա խուսափել այնպիսի իրավիճակից, երբ կձեւակերպվեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ համապատասխան իրավաբանական հետեւանքներով:

Բիլդի խոսքով, տնտեսական իրադրությունը կվատթարանա նաեւ գազի սակագնի բարձրացման հետեւանքով: