Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովը քննարկել է 15 բարեգործական ծրագիր: Մասնավորապես՝ քննարկվել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցման 2-րդ փուլը", «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարիամյանի օրիորդաց դպրոցի նախագծման փորձաքննություն» եւ «Շուշիի ջրանցի եւ կոյուղու վերակառուցման նախագծման փորձաքննություն», ինչպես նաեւ «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի N 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կահավորում" ծրագրերը:

«Մատենադարան» հիմնադրամի կողմից իրականացվող Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտի նոր մասնաշենքի 4-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում ծրագիրը եւ այլ ծրագրեր:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: