ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, որտեղ իր տահոգությունն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։ Այս մասին այսօր հաղորդել է AFP գործակալությունը։
Ըստ գործակալության, Բայդենի և Սահակաշվիլիի միջև հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց, որը նույնպես եղել է այդ թեմայի շուրջ:
ԱՄՆ փոխնախագահը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են իրավիճակի ապակայունացմանը: Նա Սահակաշվիլիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես "աջակցում է վրացական ժողովրդավարությանը



















