Այսօր` ապրիլի 30-ին կայացել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Լևոն Հայրապետյանը:
Համագործակցության խնդիրների քննարկումներից զատ, որոնցից մեկն էլ բուհում կանանց սամբոյի խմբակներ բացելն է, ֆեդերացիայի նախագահը լեզվաբանական համալսարանի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Զոլյանին է հանձնել Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված պատվոգիրն ու հատուկ ոսկե մեդալը: Նա շնորհակալություն է հայտնել կրթօջախի բացմանն ու կայացմանն աջակցելու, սամբո մարզաձևի տարածմանն ու հանրահռչակմանը օժանդակելու, ինչպես նաև` Ազգային զարթոնքի ու Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար:




























