ԱՄՆ-ում գործող ադրբեջանական ու թուրքական կազմակերպությունները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբմային, որտեղ նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը ընդգծեց Հարավային Կովկասում խաղաղությանը եւ անվտանգությանն ուղղված շարունակվող սպառնալիքը, որը կապված է չկարգավորված հակամարտությունների հետ:

«Վերջերս մի քանի իրանցի չինովնիկներ բաց կերպով սպառնացել են Ադրբեջանին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին Ադրբեջանում ընդունելու համար»,- ասված է նամակում:

Բացի այդ, նամակի հեղինակները հայտարարում են, որ մինչ օրս չեն կատարվել ՄԱԿ-ի 4 բանաձեւերի դրույթները, որոնք նախատեսում են հողերի եւ փախստականների վերադարձ: "Այդ բոլորը մեծացնում են կայուն խաղաղության հասնելու անհետաձգելի լինելը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների վրա, կամ ինչպես Դուք ավելի վաղ հայտարարել էիք. «ԼՂ խնդրի ամուր եւ երկարաժամկետ կարգավորման վրա»,- ասված է նամակում: