Ապրիլի 30-ի ուշ երեկոյան PKK-ի մի խումբ զինյալների կողմից հարձակման է ենթարկվել Թունջելիի (Դերսիմ) մահանգի Սարըյայլա շրջանի ժանդարմերիայի հրամանատարությունը, որի արդյուքնում սպանվել 4 թուրք զինվորական, այդ թվում` ժանդարմերիայի հրամանատարը:

PKK-ի քուրդ զինյալների եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ ծանր բախումները շարունակվել են մինչեւ լուսաբաց: Անմիջապես դեպքի վայր են տեղափոխվել թուրքական զինուժի լրացուցիչ միավորումներ` ռազմական «Կոբրա» ուղղաթիռներ, զրահապատ մարտական մեքենաներ եւ զորաջոկատներ: PKK-ի զինյալները առավոտյան ժամը 6-ի սահմաններում լքել են բախման վայրը:

Ժանդարմերիայի հրամանատարության վրա PKK-ի զինյալների հարձակման արդյունքում սպանվել է 4 թուրք զինվորական, վիրավորվել` 10-ը: Վիրավորներին ուղղաթիռներով արագ տեղափոխել են Էլազըղի հիվանդանոց: