Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի հինգերորդ տեղում է։ Այն հրապարակվել է այսօր՝ մայիսի 1-ին։

Վարկանիշային ցուցակի առաջին տեղում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, երկրորդում՝ բուլղարացի Վեսելին Թոփալովը, լավագույնների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը՝ Ռուսաստանից։

Չորրորդը հնդիկ Վիշվանաթան Անանդն է, իսկ ադրբեջանցի շախմատիստ Շահիր Մամեդյարովը 6-րդ հորիզոնականում է։