Կառավարությունն այսօր՝ ապրիլի 17-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար Քուվեյթի կառավարության կողմից նվիրաբերության պայմանագրի նախագծին:
Դեռ 2012 թվականին նախարարությունն այդ խնդրանքով դիմել էր Քուվեյթի դեսպանություն: Ի պատասխան դիմումի Քուվեյթի Պետության կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար:
Գործադիրն ընդունել է գույք նվիրաբերելու եւ հանձնելու որոշում, որով Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ավելի վաղ կնքված վարկային համաձայնագրով 6 մարզի 43 համայնքում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք բերված գույքը եւ 4 մարզի 12 համայնքի համար կառուցված ջրարբիացման համակարգերը նվիրաբերվել են կոոպերատիվներին եւ համայնքներին, իսկ ՓԲԸ-ի համար ձեռք բերված գույքը տրամադրվել է անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով, էականորեն բարելավվել է ծրագրի շահառու հանդիսացող 44 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:




























