Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Իսրայելում հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի եւ Իսրայելի քաղաքական երկխոսության նիստի շրջանակներում, հաղորդում է TRT Russian-ը:

Սինիրլիօղլուն հանդիպել է իր իսրայելցի գործընկերոջ՝ Յոսսի Գալի հետ: Նա հայտարարել է, որ Գալի հետ բանակցություններն անցել են դրական: Բանակցություններում, որ անցել են Երուսաղեմում՝ ԱԳՆ շենքում, ներկա են եղել թուրքական պատվիրակության հատուկ խորհրդական Քեմալ Բոզայն ու Իսրայելում նոր դեսպան Քերիմ Ուրասը, նաեւ՝ Թել-Ավիվում նախկին դեսպան Օղուզ Չելիքոլը: Իսրայելական պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել է Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին:

Բանակցություններից հետո Սինիրլիօղուն հայտարարել է, որ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր: Նա նշել է, որ տարվա ընթացքում եւս մեկ հանդիպում կանցկացվի:

Սպասվում է, որ տվյալ նիստը կկայանա Անկարայում, թերեւս՝ նոյեմբերին: