Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հերքել է տեղեկությունը, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բաքու կատարած այցի ընթացքում այցելել է Շահիդների ծառուղի:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Կովկասի մամեդականների հոգեւոր առաջնորդ Փաշազադեն հայտարարել էր, թե Բաքվում գտնվելու օրերին Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել է Շահիդների ծառուղի, որը կառուցվել է ի հիշատակ ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների:

«Այս հայտարարությունը մտացածին է»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը նաեւ դիմել է Կովկասի մահմեդականների գործերի վարչություն ու հուսով է, որ կտրվի համապատասխան հերքում: