Մայիսի 2-ի վաղ առավոտյան Խանջյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՏ 742 եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՏՍ 597 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի` անձը չպարզված, մոտ 50-ամյա կին-ուղեւորը զոհվել է, իսկ վարորդ Ս. Մնացականյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարների ուժերով զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել բժիշկներին: