Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկիր կվերադառնա մայիսի 3-ին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն։

Նրա խոսքով, վրացական պատվիրակության այցի պաշտոնական մասն ավարտված է։

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, պատվիրակությունը լքել է ԱՄՆ տարածքը եւ այսօր կլինի Թբիլիսիում։

Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ում էր ապրիլի 10-ից։ Ապրիլի 17-ին նա իր այցը ընդհատել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հուղարկավորությանը մասնակցելու համար, իսկ հետո կրկին վերադարձել էր ԱՄՆ։