Փրկարար ծառայությունն ապրիլի 20-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1945 թ. ծնված Թ. Մ. դին:
Իսկ ապրիլի 20-ին, ժամը 20.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1940 թ. ծնված Լ. Մ. դին:



























