Մայիսի 3-ին Հայաստանի սամբոյի ընտրանին մեկնել է Բելառուս`"Ստայկի" օլիմպիական մարզահամալիրում անցկացնելու տասնօրյա ուսումնամարզական հավաք եւ մայիսի 13-ից 17-ը մասնակցելու Մինսկում կայանալիք Սամբոյի Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), ով այս տարի Հունաստանում տեղի ունեցած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել էր չեմպիոնի կոչման, Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ), Մուշեղ Հովսեփյանը (82 կգ):
Կանանց մրցումներին կմասնակցի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Արտակ Ծատինյանը (90 կգ) կպայքարեն մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
Մեր թիմի ավագ մարզիչը Գուրգեն Սեւոյանն է, մարզիչը` Էռնեստ Միրզոյանը: Բելառուս կմեկնի նաեւ մրցավար Էդուարդ Ասլանյանը:




























