Երբ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ՕԵԿ-ից հեռանալու դիմում էր ներկայացրել, չէր սպասում, որ վերանշանակվելու է նախարար, ապրիլի 22-ին լրագրողներին հայտնել է նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը:
Ըստ նրա՝ ավելի վաղ ՕԵԿ-ը հայտարարել էր, որ լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: «Երբ կուսակցությունը որոշեց, որ այլեւս չպետք է մնա իշխող կոալիցիայում, ես որոշեցի, որ չեմ կարող ընդդիմությունում լինել, քանի որ կարծում եմ՝ կարող եմ շարունակել իմ աշխատանքը գործադիր իշխանությունում: Ես ստացա այդ հնարավորությունը եւ կշարունակեմ աշխատել », - նշել է Արմեն Երիցյանը: Ի պատասխան հարցին՝ մտադիր է արդյոք որեւէ այլ կուսակցության անդամ դառնալ, նա ընդգծել է. «Անցել են այն ժամանակները, երբ պետք էր կամ այս կողմ գնալ, կամ՝ այն: Ես ինքս եմ որոշում, եւ ոչ ոք չի կարող իմ փոխարեն որոշումներ կայացնել»:




























