Հայ Ազգային Կոնգրեսն այսօր սկսել է իր մարզային հանդիպումները:
Հանդիպումները սկսվել են Կոտայքի մարզից եւ շարունակվելու են նաեւ մյուս մարզերում:
Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդներն ու ակտիվիստները՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախ այցելել են Հրազդան քաղաք, եղել Վանատուր գյուղում, որը քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատ գյուղն է, Միքայելյանի տանն առաջին նախագահը հանդիպել եւ զրուցել է քաղբանտարկյալի հարազատների հետ:
Վանատուրից Տեր-Պետրոսյանը այցելելու է նաեւ Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրեր՝ հանդիպելու մարզի բնակիչներին եւ ներկայացնելու ՀԱԿ տեսակետները:




























