Անընդմեջ տեղացող անձրեւների պատճառով Թուրքիայի արեւելյան նահանգների մի շարք բնակավայրեր ջրի տակ են մնացել:

Միայն Արարատի լանջին գտնվող Աղրը նահանգում 5 հազար տուն է ջրի տակ հայտնվել: Արդահանում եւ Կարսում ձյան շերտի հաստությունը հասել է 4 սմ-ի:

Մուշում երեք կամուրջ է քանդվել: 20-ից ավել գյուղերի միջեւ ցամաքային հաղորդակցությունը խափանվել է: