Ոստիկանության ծառայողները, ապրիլի 21-ին, ժամը 12.30-ին, Երեւանի Տիչինայի փողոցի 34 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 64-ամյա Վարազդատ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրն առավոտյան, ժամը 08.15-ին, Բագրատունյաց փողոցում գտնվող սուպերմարկետում, օգտվելով գանձապահի անուշադրությունից, սեղանից գողացել է նրա երկու բջջային հեռախոսները:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: