Չիլիում 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Արաուկո նահանգում Բիո-Բիբո տեղանքում՝ Կոնսեպսիոնից 82 կմ հարավ-արեւմուտք:

Ինչպես հաղորդել է Չիլիի ռազմածովային օվկիանոսագրության ծառայությունը, երկրաշարժը ցունամի չի հարուցի:

Երկրաշարժը հանգեցրել է էլեկտրականության խափանման մի շարք քաղաքներում: