Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը մարդահամար է անցկացնելու:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը հայտնել է, թե 2009-2013թթ. մարդահամար է անցկացվելու, որի իրականացման համար պետական բյուջեից 2,5 մլրդ դրամ է հատկացվելու։

Վերջին մարդահամարն անցկացվել էր դեռեւս 2001թ.-ին, եւ կարիք կա կրկին թարմացնել Հայաստանի քաղաքացիների տվյալները: