Այսօր` մայիսի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակից, այցի ընթացքում, Փարիզում և Լոնդոնում Գարեգին Երկրորդը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդների, թեմական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: