Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին շենքի հարեւանությամբ այսօր՝ ապրիլի 24-ին, առավոտյան, տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից:

Հայտնաբերվել է այդ տարածքում ապրող 78-ամյա  Եփրեմ Միսակի Զաքարյանի դին: Կատարվում է քննություն: