ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Աբխազիային եւ Հարավային Օսիային որպես ինքնիշխան պետություններ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության հարցերով փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն:
Ըստ Վերշբոուի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, անկախության ու ինքնիշխանության, ինչպես նաեւ տարածաշրջանում շահերի առկայության գաղափարի բացառման վրա։
Փոխնախարարը նաեւ հավատացրել է սենատորներին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը Վրաստանի «հաշվին» չեն լինելու։



















