Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ 19181-ին մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջան հայտարարել է, թե հպարտ է որ նման քայլ է արել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Ալի Աղջան հայտարարել է, թե չնայած Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը հարյուրամյակի լավագույն անձն էր, ինքը ցանկացել է նրան սպանել եւ իր արարքի համար չի փոշմանել։

«Ես ցանկանում էի Պապին սպանել եւ Սուրբ Պետրոս հրապարակում ինքնասպան լինել, կամ էլ ինձ հետ ինքնադատաստան կտեսնեին։ Բայց ես հասկացա, որ Աստված այդ օրը հրաշք իրականացրեց եւ եւս չկարողացա սպանել Պապին։ Թեեւ 30 տարի է անցել, ես հպարտ եմ, որ տեղ եմ գտել Պապի մահափորձի ծրագրում»,-ասել է Մեհմեդ Ալի Աղջան։

Նշենք, որ 1981թ. մայիսի 13-ին Աղջան անհաջող մահափորձ էր իրականացրել Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ՝ կրակելով նրա վրա։ 19 տարի շարունակ Աղջան պատիժը կրում էր Իտալիայում։ Հռոմի Պապն այցելել էր նրան եւ երկար զրույցից հետո ներել բանտարկյալին։ Ավելի ուշ, Պապի խնդրանքով Իտալիայի նախագահ Կառլո Չամպին ներել էր հանցագործին եւ 2000թ. նրան թույլ էին տվել իր պատժի հետագա մասը անցկացնել Թուրքիայում։

Աղջան ազատ է արձակվել 2010 թվականի հունվարին։