Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը երկրի ամենախոշոր բանկերց մեկից` Bank of America-ից ավելի քան 13 մլրդ դոլար է պահանջել` ի փոխհատուցում այն կարուստների, որ տարբեր կազմակերպություններ կրել են ֆինանսական կառույցի կողմից վաճառված արժեթղթերի մասով ռիսկերի նվազեցված գնահատման արդյունքում:
Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, արդարադատության նախարարությունը կարող է դատական գործընթաց սկսել Bank of America-ի նկատմամբ, աղբյուներին վկայակոչելով հաղորդում է Bloomberg-ը: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Նախարարությունում գտնում են, որ Bank of America-ն, ինչպես նաեւ մի շարք այլ խոշոր ամերիկյան բանկեր համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ Fannie Mae եւ Freddie Mac ընկերություններին, եւ այլ կազմակերպությունների վաճառած հիփոթեքային արժեթղթերի մասով ռիսկերի նվազեցված գնահատականներ են տվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























