ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել, թե Ռուսաստանն ուժեղացրել է Հարավային Օսիայում գտնվող իր զինվորների եւ սահմանապահների մարտական պատրաստվածությունը: Ըստ Նեստերենկոյի՝ Ռուսաստանի այդ քայլը կապված է վրացական կողմի սադրանքների հետ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է վրաց-օսական սահմանում տեղի ունեցող զարգացումներին:

Հիշեցնենք, որ այս գիշեր Հարավային Օսիան փակել է Վրաստանի հետ պետական սահմանը՝ դա պատճառաբանելով վրացական կողմի սադրանքներով եւ «խոզագրիպի» դեմ պայքարով: