ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիա կատարած այցի ժամանակ չի կարողացել Տոկիոյի հետ առեւտրային համաձայնագիր կնքել: Սակայն Վաշինգթոնում ընդգծում են, որ Ճապոնիայի հետ առեւտրային հարցերում առաջընթաց ձեռք կբերվի Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպիտակ Տան տվյալներով՝ կողմերին հաջողվել է նվազագույնի հասցնել տարաձայնությունները ամերիկյան ապրանքները ճապոնական գյուղատնտեսական ապրանքների շուկա մուտք գործելու շուրջ:
Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը ձգտում է համաձայնագիր ստորագրել Ճապոնիայի եւ եւս 11 ասիական երկրների հետ, որպեսզի պահպանի իր ներկայությունը ասիական շուկայում՝ Չինաստանի կողմից մրցակցության աճի պայմաններում:



























