Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 77-ամյա Վ. Մ.-նապրիլի 21-ին դուրս է եկել տանից եւ չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար՝ եւ «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար: