Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի թիվ 3 տան դիմաց, ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աշակերտուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով աղջկան տեղափոխել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։



























