Արարատի մարզի Դաշտավան գյուղի կենտրոնական ճանապարհին, ապրիլի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 17-ամյա վարորդը, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի պատճառել մարմնական վնասվածքներ եւ նույն ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր:
Կատարվում է քննություն։


























