Սպիտակ քաղաքի Երեւանյան խճուղում, ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։


























