Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, ապրիլի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես Ս-240» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես Ս-240» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորուհին եւ «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։


























