Գյումրի քաղաքի Խաղաղության օղակի թիվ 6 շենքի դիմաց, ապրիլի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 51-ամյա Էդվարդ Վ.-ն վարելով «ԲՄՎ 318 Այ» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 78-ամյա թոշակառուին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծերունին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կատարվում է քննություն։