Russia Today հեռուստաալիքի մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի արտահայտություններն անընդունելի են եւ անքաղաքավարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նրանք (ԱՄՆ) մեղադրում են մեզ նրանում, որ, ինչպես երեկ իր անընդունելի եւ դատախազական տոնով արված հայտարարությունում նշեց Ջոն Քերրին, մենք միացրել ենք Russia Today-ի պուտինյան քարոզչական մեքենան»,-հայտարարել է Լավրովն ու հավելել. «Այդպես խոսել լրատվամիջոցների մասին այնքան էլ քաղաքավարի չէ»:

Նրա խոսքով՝ ինքը «կարող է հասկանալ Ջոն Քերրիին այն իմաստով, որ RT-ն լուրջ մրցակից է CNN-ին եւ այլ արեւմտյան լրատվամիջոցներին»:

«Այդ լրատվամիջոցները որոշ ժամանակ առաջ վստահ էին, որ ամբողջական մենաշնորհ ունեն եւ ոչ մի մրցակցություն իրենց չի սպառնում: Russia Today-ը հստակայան լսարան գրավեց նաեւ ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում, էլ չասած Լատինական Ամերիկայի եւ արաբական աշխարհի մասին: Մենք ակտիվորեն աջակցելու ենք այդ անկախ դիրքորոշումը, որն այլընտրանքային է նրան, ինչ ասում է արեւմտյան քարոզչությունը»,-ընդգծել է Լավրովը:

Ռուսական RT հեռուստաալիքը ԱՄՆ պետքատուղարությունից պահանջում է ներողություն խնդրել Քերրիի խոսքերի համար