Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստ են  հետ մղել ՌԴ-ի  ագրեսիան, հայտարարել է պաշտպանության նախարարի ժ/պ Միխայիլ Կովալը:

Ըստ նրա՝ առայժմ ռուսական զորքերը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նշած  մանեւրների շրջանակում չեն խախտել Ուկրաինայի սահմանը:

«Երեկ պետական սահմանի մոտ որոշ մանեւրներ եղան, մենք համապատասխան արձագանք ցուցաբերեցինք», - ընդգծել է Կովալը:

Նա հավելել է, որ մանեւրների ընթացքում ռուսական զորքերը շարքերը դասավորել են Ուկրաինայի պետական սահմաններից 1 կմ հեռավորությամբ, հայտնում է ՈՒՆՆ-ն: