Երեւանի պետական համալսարանում այսօր` մայիսի 4-ին բացվել է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Մեր պապերից մնացածը» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի լավագույն լուսանկարները` Հայաստանի եւ Արցախի տեսարժան եւ պատմամշակութային վայրերի պատկերներով: Ցուցահանդեսը իրականացվում է ԵՊՀ ուսխորհուրդի աջակցությամբ:
Բացման արարողության ընթացքում Ռուբեն Բաղդիշյանն իր խոսքում նշել է, որ պատրաստվում է բանակցություններ սկսել մի շարք կազմակերպությունների հետ` «Մեր պապերից մնացածը» ցուցահանդեսը սփյուռքահայ խոշոր կենտրոններում անցկացնելու վերաբերյալ: Ռուբեն Բաղդիշյանը նաեւ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման շրջանակներում համագործակցության կոչ արեց տեղական եւ Սփյուռքի կազմակերպություններին:



























