Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն առաջարկում է մեծ քաղաքականություն երկրորդ նախագահի վերադարձի մասին հարցն ուղղել հենց Ռոբերտ Քոչարյանին:

Ապրիլի 25-ի մամուլի ասուլիսում, պատասխանելով մեծ քաղաքականություն Քոչարյանի վերադառնալու հավանականության եւ վերջին հարցազրույցում համապատասխան ենթատեքստի առկայության մասին հարցին, քաղաքագետը նշել է, որ կնախընտրեր վերլուծել հարցազրույցի բովանդակությունը: Դրանից հետեւում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, որ տվյալ փուլում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Խոսքը միայն այն մասին է, որ 1995թ. Սահմանադրության ստեղծման եւ 2005թ. բարեփոխումների ժամանակ եղած հիմնավորումներն ավելի ուժեղ էին, քան այժմ:

Ինչ վերաբերում է հարցազրույցում քաղաքականություն վերադառնալու «ակնարկին», Ալեքսանդր Մարկարովը հիշեցրել է, որ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցից հետո որոշակի ուժեր հայտարարում են համապատասխան ենթատեքստի առկայության մասին: 

«Եկեք անձամբ իրենից լսենք այդ մասին»,  - նշել է քաղաքագետը: Նա հիշեցրել է, որ ժամանակակից Հայաստանի պատմությունը նախկին ղեկավարների վերադառնալու երկու փորձ գիտի՝ Կարեն Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Արդյունքները տարբեր էին: Տեսնենք՝ կլինի արդյոք երրորդ վերադարձը, նշել է քաղաքագետը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am