ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պատասխանելով լրագրողի հարցին, վստահեցրել է, որ կփրկի ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինին, եթե նա խորտակվելիս լինի:

«Ես, իհարկե, կփրկեմ նախագահ Պուտինին, եթե նա խորտակվելիս լինի: Ես կցանկանայի հավատալ, որ եթե որեւէ մեկը խորտակվելիս լինի, ես կփրկեմ նրան: Ես վատ չեմ լողում, մեծացել եմ Հավայան կղզիներում եւ շատ պրակտիկա ունեմ»,-ասել է Օբաման Հարավային Կորեայում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ուղիղ գծի» ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել էին, թե իր կարծիքով ԱՄՆ նախագահը կփրկե՞ր իրեն, եթե ինքը խորտակվելիս լիներ, ինչին Պուտինը պատասխանել էր, որ Օբաման բարեկիրթ մարդ է, բավական համարձակ եւ անպայման կաներ դա:

Պուտին. Եթե խեղդվելիս լինեի, Օբաման կփրկեր ինձ