Մի քանի րոպե առաջ Հայաստանի խորհրդարանում սկսվել է ոչ իշխանական «քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը: Նիստը տեղի է ունենում ԲՀԿ խմբակցությունում, որտեղ անսպասելիորեն այցելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցել են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

Նիստի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք «քառյակը» կարող է դառնալ «հնգյակ»՝ ակնարկելով կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ին:
«Եկեք ուրեմն միանգամից «վեցնյակ» դառնա»,- կատակել է Հովիկ Աբրահամյանը (6-րդ կուսակցությունը ՀՀԿ-ն է-խմբ):

Քառյակի նիստին մասնակցում են ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը: