Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ապրիլի 23-ին, ժամը 16.15-ին, Նոր Խարբերդ գյուղից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ, որի մեջ առկա էր 0.8 գրամ բաց շագանակագույն լուծույթ: Ըստ Արմեն Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատրաստել է «Սոլպադեին»-ի հաբից` իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: