Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին ներկայացել եւ ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 42-ամյա Արմեն Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. մայիսի 21-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:

Արմեն Ս.-ն փոխանցվել է Նոր Նորքի բաժնի ծառայողներին: