Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 48-ամյա Արթուր Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հուլիսի 29-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Լոռու մարզի դատախազին: