Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ապրիլի 24-ին, ժամը 05.00-ին, Ռուբինյանց փողոցից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` ընդհանուր երկարությունը` 18,5 սմ, բռնակի երկարությունը` 10 սմ, շեղբի երկարությունը` 8 սմ:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Արմեն Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: