Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր քաղաքում ազգայնական թուրքերից եւ ադրբեջանցիներից բաղկացած խումբն այրել Հայաստանի դրոշը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Իգդիրում այսպես ասած հայերի կողմից կոտորված թուրքերի հուշարձանի դիմաց հավաքված խմբի անդամները իրենց բողոքն են հայտնել Երեւանում Թուրքիայի դրոշն այրելու հետ կապված եւ ի պատասխան այրել են Հայաստանի դրոշը։
Հավաքվածները նաեւ նշել են, թե իրենց տխրեցրել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է հայ ժողովրդին՝ պնդելով, թե նա պետք է գա Իգդիր եւ իրենց է ցավակցի։




























