Այսօր Մոսկվայի դատարաններից մեկում սկսվել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով նոր դատավարությունը: Հիշեցնենք, որ Կրեմլի քաղաքականության ամենասուր քննադատներից մեկը հանդիսացող Աննա Պոլիտկովսկայան, ով իր հրապարակումներում անդրադառնում էր Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարումներին, սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին Մոսկվայում` իր տան մոտ:
Ռուսաստանյան դատարանը այս տարվա փետրվարին անպարտ էր ճանաչել չորս անձանց, ում մեղսագրվում է հանցակցություն լրագրողի սպանությանը, սակայն Գերագույն դատարանը բեկանեց այդ վճիռը եւ նոր դատավարություն նշանակեց:
Սպանության անմիջական կատարման մեջ կասկածվող Ռուստամ Մախմուդովը մինչ օրս հայտնաբերված չէ: Պոլիտկովսկայայի ընտանիքը եւ իրավապաշտպանները պահանջում են սպանության նոր հետաքննություն:



















